ԵԱՀԿ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿԱՅՑԵԼԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (դեսպաններ Իգոր Պոպովը(ՌԴ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Յան Քելլին (ԱՄՆ)) մարտի 2-ին հանդիպել են Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամմեդյարովին, մարտի 3-ին՝ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին: ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեպան Անջեյ Կասպրչիկը նույնպես մասնակցել է հանդիպումներին:
Համանախագահները կրկնել են իրենց մտահոգությունները Լեռնային Ղարաբաղ քաղաքացիական չվերթներ կատարելու հարցի և Շփման գծում վերջին խախտումների վերաբերյալ: Նրանք նաև քննարկել են հրադադարի ամրապնդման գաղափարներ:
Համանախագահները կայցելեն տարածաշրջան մոտակա շաբաթների ընթացքում՝ նախագահների հետ քննարկելու հակամարտության խաղաղ կարգավորման հասնելուն ուղղված հաջորդ քայլերը:
05.03.2013
