ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԵԴԱԼԸ
30-րդ Օլիմպիական խաղերին հունա-հռոմեական ոճի ընբշամարտի շրջանակներում 96կգ. քաշային կարգում Հայաստանը նվաճել է բրոնզե մեդալ: Արթուր Ալեքսանյանը պարտության է մատնել Կուբան ներկայացնող Էստրադա Ֆալկոնին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպայի 2012թ. չեմպիոն Արթուր Ալեքսանյանը բրոնզե մեդալի համար մղվող առաջին մարտի ժամանակ հաղթանակ է տարել թուրք Ջենք Իլդեմի նկատմամաբ:
08.08.2012
