Երիտասարդ վավերագրողների մրցույթ

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ կոչ է անում երիտասարդ կինոռեժիսորների մասնակցել երիտասարդ վավերագրողների աշխատարան մրցույթին: 17-ից 26 տարեկան ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան նկարահանելու իրենց ֆիլմը, առաջնակարգ մասնագետների աջակցությամբ և մասնակցելու մրցույթին երեք անվանակարգերից մեկում:

Մրցույթի նպատակն է ստեղծել դրական փոփոխություն և մասնակիցները ներկայացնելու են իրենց հուզող գաղափարը որևէ դրական փոփոխության վերաբերյալ, որը իրենց համար կարևոր է և հետաքրքիր: Մասնակիցները պետք է ընտրեն Հայաստանում որևէ սոցիալական կամ քաղաքական խնդիր և լուսաբանեն այն դրական փոփոխությունների դիտակետից։ Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանաբնակ բոլոր վավերագրողները, ովքեր ունեն ֆիլմի ստեղծման փորձ, և երիտասարդ ռեժիսորներ, ովքեր ունեն հետաքրքիր գաղափարներ:

Ընտրված մասնակիցներին կուղղորդեն փորձառու մասնագետներ և երեք ամիսների ընթացքում նրանց կտրամադրվեն մասնագիտական խորհրդատվություն ինչպես նաև նկարահանումները կապահովվեն համապատասխան սարքավորումներով:

Բոլոր հետաքրքրված վավերագրողները կարող են լրացնել հայտը այստեղ՝ մինչև դեկտեմբերի 15-ը:

Ապրիլին կայանալիք մրցույթին կմասնակցեն աշխատարանի արդյունքում բոլոր ստեղծված ֆիլմերը, մրցույթի չափանիշներին համապատասխանող մյուս ֆիլմերի հետ մեկտեղ, անկախ այն հանգամանքից՝ ընդգրկվել են աշխատարանում, թե՝ ոչ: Միջազգային ժյուրին կընտրի «Լավագույն ֆիլմ» անվանակարգի հաղթողին, ինչպես նաև երկրորդ տեղի հաղթողներին «Լավագույն պատմություն » եւ «Լավագույն կինեմատոգրաֆիա» անվանակարգերում:

Աղբյուրը՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն