ԵՄ-Ն ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ 20 ՄԻԼԻԱՐԴ ԵՎՐՈ ՎՃԱՐԵԼ

Եվրամիությունը չի պատրաստվում 20 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային ասոցացման համաձայնագրի ստորագրման պարագայում: Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն` հղում անելով Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Օլիվյե Բեյլիին:

Վերջինիս խոսքերով Ուկրաինան լրացուցիչ ներդրումների կարիք չունի, քանի որ համաձայնագրի տեքստում նշվում է ներդրումների ծրագիրը: Նա շեշտել է, որ երկրի ֆինանսական բարօրությունը չպետք է աճուրդի հանվի, և հաղթանակ տանի նա, ով ավելի բարձր գին կառաջարկի:

12.12.2013