ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՆՈՐ ԲԱՆԱՁԵՎ Է ԸՆԴՈՒՆԵԼ

Օրերս Եվրոպական Խորհրդարանը ընդունել է լեհ պատգամավոր Թոմաս Պորեբայի կազմած բանաձևի նախագիծը, որի համաձայն Հայաստանին կթույլատրվի մասնակցել ԵՄ ծրագրերին և գործակալությունների աշխատանքներին: Սա Վիլյուսի գագաթնաժողովում ԵՄ-Հայաստան միացյալ հայտարարությունից հետո ապագա համագործակցության շոշափելի քայլ է: Մասնավորապես, Հայաստանը սրանով ԵՄ կողմից կազմակերպվող կարևորագույն ծրագրերին մասնակցելու հնարավորություն կստանա, օրինակ մշակույթի, կրթության, շրջակա միջավայրի պահպանման և գիտության ոլորտներում:Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հնարավորություն կստանան բոլոր մակարդակներում ինտեգրվել ԵՄ այնպիսի գործակալությունների, ինչպիսիք են ավիացիոն անվտանգությունը, բժշկությունը և շրջակա միջավայրի պաշտպանությունը:

13.12.2013