“Միասին 2” ծրագիրը հայտարարում է մրցույթ

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ն “Հումանիտար հետազոտությունների հանրություն”, “Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ” հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ և ԱՄՆ կառավարության աջակցությամբ 2011-2012 թթ. իրականացրել է “Միասին” խաղաղաշինական ծրագիրը, որի հիմնական նպատակն էր “խաղաղության ատրիբուտների” (երգ, լուսանկարներ, լոգոտիպ, վիդեո և կարգախոս) ստեղծումը համատեղ ստեղծագործական խմբերի կողմից, ինչպես նաև արվեստի ներկայացուցիչների ներգրավումը խաղաղաստեղծ գործընթացի մեջ, ովքեր մինչ այդ հակամարտության կողմերի միջև երկխոսության կառուցման գործընթացում ակտիվ ներգրավում չեն ունեցել:

Ինչպես արդեն տեղյակ եք, այս տարի մեկնարկել է “Միասին” ծրագրի 2-րդ փուլը` “Միասին 2”-ը, որի շրջանակում ուրախ ենք հայտարարել ծրագրի առաջին փուլում համատեղ ստեղծագործական խմբի կողմից ստեղծված “Միասին” երգի անգլերեն խոսքերի և “Խաղաղություն” թեմայով լուսանկարների մրցույթ: Խնդրում ենք “Խաղաղություն” թեմայով լուսանկարներն ուղարկել “jpg”, իսկ “Միասին” երգի անգլերեն խոսքերը` “Word” կամ “PDF” ֆորմատով info@europeanintegration.am հասցեին` նամակի վերնագրում նշելով ““Միասին 2” ծրագիր, երգի բառեր” կամ ““Միասին 2” ծրագիր, լուսանկար”:

Նշենք, որ Ձեր կողմից ներկայացված բոլոր աշխատանքները (և երգի անգլերեն խոսքերը, և լուսանկարները) հանձման վերջնաժամկետից հետո կտեղադրվեն Facebook սոցիալական ցանցի` “Project “Together!” էջում, որից հետո կմեկնարկի քվեարկությունը: Լավագույն աշխատանքները կորոշվեն ըստ քվեարկության արդյունքում հավաքած ձայների քանակի:

“Միասին” երգի անգլերեն խոսքերի և “Խաղաղություն” թեմայով լուսանկարների հանձման վերջնաժամկետը կազմակերպչիչների որոշմամբ ս․թ․ դեկտեմբերի  15-ից  երկարաձգվել է մինչ ս․թ․ դեկտեմբերի 24-ը:

 “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ