ԵՐԿՕՐՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ. ԵՄ-ՀՀ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐՆ ԱլԳ ՎԻԼՆՅՈՒՍՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՑ ՀԵՏՈ

«Եվրոպական ինտեգրացիա – 2013. ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարները Արևելյան գործընկերության Վիլնյուսյան գագաթնաժողովից հետո» թեմայով երկօրյա համաժողով է տեղի ունեցել 2013թ. դեկտեմբերի 12-13-ը, Երևանի «Մետրոպոլ» հյուրանոցում։ Այն կազմակերպել է Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը՝ Հայաստանում Եվրամիության պատվիրակության աջակցությամբ։

Համաժողովի հիմնական նպատակն է՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերանայված օրակարգի պայմաններում հարթակ ստեղծել քաղաքացիական հասարակության հետագա մասնակցայնությանն առնչվող անելիքների և հիմնախնդիրների շուրջ կարծիքների փոխանակման համար։ Համաժողովին մասնակցել են Հայաստանի պաշտոնատար անձիք, դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ և փորձագետներ:

ԵՄ հայաստանյան պատվիրակություն կշարունակի համագործակցել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ և կմեծացնի աջակցությունը քաղաքացիական հասարակությունը։

17.12.2013

Աղբյուրը՝ ԵՀՔԳ Տեղեկատվական Կենտրոն