ՍՆՈՈՒԴԵՆԸ ՀԻՇԵՑՐԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԱՊԱՍՏԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԿՀՎ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը կրկին հայտարարել է, որ կցանկանար բնակվել Գերմանիայում, եթե Բեռլինն իրեն ապաստան տրամադրի:

“Գերմանական կառավարությունում ոչ ոք լրջորեն չի կարծում, որ ԱՄՆ-ն Գերմանիայի նկատմամբ որևէ պատժամիջոց կսահմանի, եթե վերջինս ապաստան տրամադրի հակաօրինական լրտեսության հայտնի քննադատին: Դա ավելի շատ կվնասեր ԱՄՆ-ին, քան Գերմանիային”, – հայտարարել է Սնոուդենը:

23.12.2013