Քվեարկենք “Խաղաղություն” թեմայով լավագույն լուսանկարի օգտին

“Միասին” նախագծի Project “Together” ֆեյսբուքյան էջում մեկնարկել է “Խաղաղություն” թեմայով լավագույն լուսանկարի համար քվեարկությունը: Քվեարկության դրված լուսանկարները հայերի և ադրբեջանցիների ստեղծագործություններն են. հենց այդպիսին են նրանք պատկերացնում խաղաղությունը մեր մոլորակում:

Մասնակցելով քվեարկությանը և “Like” տալով Ձեր հավանած լուսանկարին կամ լուսանկարներին՝ Ձեր ներդրումը կունենաք այնքան փխրուն խաղաղության հարցում:

Քվեարկության համար տեղադրված լուսանկարների հեղինակները նշված չեն: Լուսանկարների հեղինակներն են Հայաստանից, Ադրբեջանից և Ղարաբաղից ինչպես պրոֆեսիոնալներ, այնպես էլ լուսանկարչության սիրահարներ: Շատ կարևոր է քվեարկելիս առաջնորդվել լուսանկարի արտահայտած գաղափարով:

Քվեարկությունը կեզրափակվի հունվարի 28-ին: Խնդրում ենք լինել ակտիվ, ինչպես նաև խաղաղության հարցում ներգրավել նաև Ձեր ընկերներին, գործընկերներին և հարազատներին: Չէ՞ որ խաղաղությունն անհրաժեշտ է մեզ բոլորիս…

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ