ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ. 4-ԱՄՅԱ ԱՂՋՆԱԿՆ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐՆ ԱՐԵՑ ԼՈՏՈ ՇԱՀՈՂՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ

Չորսամյա Սկայ Սուինթոնի դեմքից ժպիտը չի պակասում այն բանից հետո, երբ Սուրբ Ծննդյան նախաշեմին կատարվեց նրա և իր ծնողների ամենանվիրական երազանքներից մեկը. նա կարող է քայլել: Ի ծնե հենաշարժական խնդիրներով փոքրիկին վիրահատեցին շնորհիվ EuroMillions վիճակախաղով 161 միլիոն ֆունտ ստերլինգ շահած զույգի, ովքեր իրենց գումարը տրամադրեցին փոքրիկի բուժման համար, հայտնում է բրիտանական Mirror Online-ը:

Վիճակախաղում խոշոր գումար շահած բրիտանացի զույգը՝ Քրիս և Քոլին Ուեյրները, լսելով փոքրիկի պատմության մասին, ցանկացել են օգնել նրան և հոգացել են փոքրիկի բարդ վիրահատության ծախսերը:

30.12.2013