“Արցախի երիտասարդության ձայնը” ծրագիր

Մեր Կազմակերպության գերակայություններից է աշխատանքը երիտասարդների հետ, ինչը հնարավորություն է տալիս ձեռքը միշտ զարկերակին պահել, ինչպես նաև մեր փորձը փոխանցել երիտասարդներին: Հետևաբար, մեր գործունեության ընթացքում մենք մշտապես փորձում ենք ներգրավել երիտասարդների Հայաստանի և Արցախի տարբեր շրջաններից: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ հաջողությամբ իրականացնելով “Երիտասարդության ձայնը” ծրագիրը 2012-ին` 2013թ. ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ իրականացրել է նաև “Արցախի երիտասարդության ձայնը” ծրագիրը:

Ծրագրի նկարագրությունը

“Արցախի երիտասարդության ձայնը” ծրագրի միջոցով ցանկացել ենք Արցախի երիտասարդների շրջանում բարձրացնել հայկական պետությունների արտաքին քաղաքականության մասին տեղեկացվածության աստիճանը և նրանց ձայնն ավելի լսելի դարձնել ինչպես Արցախում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: Ծրագրին մասնակցել են ԼՂՀ երիտասարդ քաղաքագետներ, միջազգայնագետներ, լրագրողներ, պատմաբաններ, տնտեսագետներ և հոգեբաններ: Արտաքին քաղաքական ակտուալ թեմաներով դասընթացների, խմբային ու անհատական աշխատանքների, դերային խաղերի և ոչ ֆորմալ կրթության այլ մեթոդների միջոցով փորձել ենք նպաստել նրանց մասնագիտական կայացմանը: Որպես ապագա դիվանագետներ, քաղաքական գործիչներ, փորձագետներ՝ նման կադրերը հետագայում կարող են ներկայացնել Արցախը տարբեր միջազգային հարթակներում և լսելի դարձնել Արցախի հասարակության “ձայնն” արտաքին աշխարհին:

Ծրագրի համակարգումն Արցախում ապահովել է տեղի մեր գործընկեր “Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ” հասարակական կազմակերպությունը, իսկ լուսաբանումը՝ հայաստանյան ԶԼՄ դաշտի մեր գործընկեր “Արմեդիա” տեղեկատվական, վերլուծական գործակալությունը:

Ծրագրի լուսանկարները