
“Երիտասարդության ձայնը 3″ ծրագիր
Հավատարիմ մնալով երիտասարդների հետ աշխատելու գերակայությանը՝ մեր կազմակերպությունն առանձնակի կարևորում է իրականացված և իրականացվող երիտասարդական ծրագրերի շարունակականությունը: Հաջողությամբ իրականացնելով “Երիտասարդության ձայնը” ծրագրի առաջին և երկրորդ փուլերը 2012 թվականին՝ “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ իրականացրել է նաև “Երիտասարդության ձայնը-3” ծրագիրը:
Ծրագրի նկարագրությունը
Ծրագրի նպատակն էր բարձրացնել երիտասարդ մասնագետների ներգրավվածությունը քաղաքականության մեջ, հնարավորություն ընձեռել երիտասարդ մասնագետներին նոր մոտեցմամբ հանդես գալ արտաքին քաղաքական խնդիրների հարցում, ինչպես նաև հանդես գալ ԶԼՄ-ներում որպես երիտասարդ փորձագետներ և ներկայացնել սեփական կարծիքը: Ծրագրի շրջանակում իրականացվել են երկօրյա թրեյնինգը Երևանում, այնուհետև՝ երկօրյա կոնֆերանսը Ստեփանակերտում:
Ծրագրի հիմնական թեմաներն են ՀՀ և ԼՂՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները և արդի մարտահրավերները, ղարաբաղյան կարգավորման գործընթացը, կոնֆլիկտի կարգավորման կարծրատիպերը և հաղթահարման հնարավորությունները, Հայաստան-ուժային կենտրոններ հարաբերությունները, եվրաինտեգրումը, միջազգային ասպարեզում տիրող իրավիճակը:
“Երիտասարդության ձայնը-3” ծրագրի շրջանակներում մեր Կազմակերպությունը համագործակցում է “Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ” հասարակական կազմակերպութան և հայաստանյան ԶԼՄ դաշտի մեր գործընկեր “Արմեդիա” տեղեկատվական, վերլուծական գործակալության հետ: