ԲՐՅՈՒՍԵԼ. ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է LEGO ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԻՑ ԲԱՂԿԱՑԱԾ ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ՊԱՏԸ

Գրիչներ արտադրող Montblanc ընկերությունը չորեքշաբթիից շաբաթ Բրյուսելի Նրբագեղ արվեստի պալատում կազմակերպում է մանկական Lego կոնստրուկտորի 500.000 մասնիկներից կազմված 20 մետր երկարությամբ պատի կառուցումը: Ինչպես տեղեկացնում է Интерфакс-ը՝ պատը կկառուցեն դպրոցականները և կամավորները:

Այս միջոցառումը կազմակերպվում է UNICEF-ի Signature for Good ծրագրի շրջանակներում, որը նպատակ ունի դպրոցներ կառուցել զարգացող երկրներում:

Միջոցառման կազմակերպիչներից Դիրք Դենուաելյան նշել է, որ շատ մարդիկ չեն նկատում, որ անհրաժեշտ է դպրոցներ կառուցել զարգացող երկրներում: Նա գտնում է, որ այս ձևով հնարավոր է ընդգծել այս խնդրի կարևորությունը:

09.01.2014

Աղբյուրը՝ Tert.am