ԴԵՍՊԱՆ ԱԶՆԱՎՈՒՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՄԱՆՕՐՅԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆԸ

Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը Բեռնում մասնակցեց Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Դիդիե Բուրկհալտերի կողմից Շվեյցարիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների համար կազմակերպված ամանօրյա բարեմաղթանքների ներկայացման հանդիսավոր արարողությանը, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:

Արարողության ընթացքում ՀՀ դեսպանը և Շվեյցարիայի Համադաշնության նախագահը կարճատև զրույց ունեցան:

21.01.2014