ՖՐԱՆՍԻԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՀԱՄԱԿԱՐԳԵՆ ԱլԳ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ֆրանսիան և Գերմանիան կհամակարգեն Մոլդովայի, Վրաստանի և «Արևելյան գործընկերության» մյուս անդամ երկրների հանդեպ վարվող քաղաքականությունը: Այս մասին «Ժնև 2» կոնֆերանսին հայտարարել են Փարիզի և Բեռլինի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Լորան Ֆաբիուսն ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

Ինչպես հայտնում է MOLDNEWS-ը, Ֆրանսիան և Գերմանիան դեռ երեք տարի ժամանակ ուենեն մինչև ընտրություններ և այդս ընթացքում, ամրապնդելով ֆրանս-գերմանական համագործակցությունը, պետք է պայքարեն ընդդեմ եվրասկեպտիզմի:

Առաջիկայում նախատեսվում է երկու նախարարների այցը Քիշնև և Թբիլիսի։ Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները նշել են, որ Մոլդովայի և Վրաստանի հետ համագործակցության գերակա նպատակը էներգետիկ հարցերն են:

Հիշեցնենք, որ Մոլդովան և Վրաստանը 2013թ.-ի նոյեմբերի 28-ին Վիլնյուսում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում Եվրամիության հետ նախաստորագրել են Ասոցացման համաձայնագիրը:

23․01․2014