Լույս է տեսել “Ղազախստան. հաջողության գաղտնիքներ” գիրքը

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ կողմից Հայաստանում Ղազախստանի դեսպանատան աջակցությամբ իրականացրած “Ղազախստան. հաջողության գաղտնիքներ” ծրագրի շրջանակներում լույս է տեսել “Ղազախստան. հաջողության գաղտնիքներ” գիրքը, որի պատրաստմանն իր օժանդակությունն է ցուցաբերել նաև “Արմեդիա” ՏՎԳ- հեղինակային խումբը:

Գրքում կարելի է գտնել այն, ինչով հպարտանում և ինչ կարող է աշխարհին ցույց տալ այս զարմանահրաշ երկիրը: Գիրքը պատմում է կյանքի տարբեր ոլորտներում, ինչպիսիք են քաղաքաշինությունը, գիտությունը, կրթությունը, սպորտը, հանդուրժողականության քաղաքականությունը և այլն, Ղազախստանի գրանցած հաջողությունների մասին: Գրքում տեղ են գտել հայ-ղազախստանյան համագործակցության մասին բացառիկ նյութեր, հարցազրույցներ՝ իրականացրած “Արմեդիա” ՏՎԳ հեղինակային խմբի կողմից Աստանայում 2013 թվականին:

“Ղազախստան. հաջողության գաղտնիքները” գիրքը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար: Այն հրատարակվել է երկու լեզուներով` հայերեն և ռուսերեն:

Շուտով գիրքը հասանելի կլինի նաև էլեկտրոնային տարբերակով մեր կայքի “Հրատարակություններ” բաժնում և www.armedia.am կայքում: Իսկ մինչ այդ, բոլոր հետաքրքված անձիք կարող են ձեռք բերել գրքի անվճար տարբերակ “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ գրասենյակում:

Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 588 911:

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ