ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ և ՎՐԱՍՏԱՆԻ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՖԻԼԻՊ ԼԵՖՈՐԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ ՄԱՆԴԱՏԸ

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի գործունեության մանդատն ավարտվել է ս.թ. հունվարի 31-ին:

«Բարձր եմ գնահատում դեսպան Լեֆորի նվիրումն ու եռանդուն գործունեությունը ժնևյան միջազգային քննարկումների համանախագահի կարգավիճակում և Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում», ասաց ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ/Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը: «Ֆիլիպն իր համբերատար աշխատաոճով և հակամարտության կոմերի միջև տարաձայնությունների լուծմանն ուղղված ջանքերի շնորհիվ շահեց կողմերի վստահությունը: Ակնկալում եմ, որ նույն մոտեցումը կշարունակվի իրեն հաջորդող պաշտոնյայի հետ»:

Եվրոպական միությունը խիստ հավատարիմ է Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորմանը՝ Ժնևյան միջազգային քննարկումների համանախագահության համատեքստում և ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղարար գործընթացում ակտիվ մասնակցությամբ:

Եվրոպական միության կողմից առաջիկա շաբաթների ընթացքում կնշանակվի Ֆիլիպ Լեֆորին հաջորդող պաշտոնյան, որը կշարունակի այս խիստ կաևոր նշանակության հանձնառությունը:

01.02.2014

Աղբյուրը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակություն