
EPNK II. երիտասարդական խաղաղաստեղծ նախագիծ
“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ վարչության անդամ Հեղինե Նազարյանը մասնակցել է ղարաբաղյան հակամարտության կողմերի երիտասարդների համար նախատեսված խաղաղաստեղծ ծրագրի, որը իրականացվում է Եվրոպական գործընկերությունը հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման (the European Partnership for the Peaceful Settlement of the Conflict over Nagorno-Karabakh – EPNK) նախաձեռնության երկրորդ փուլի ծրագրերի շրջանակներում։ Ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, նախաձեռնել է “Ճգնաժամերի կառավարման նախաձեռնություն” (Crisis Management Initiative – CMI) ֆինլանդական ոչ-կառավարական կազմակերպությունը, որը հանդիսանում է EPNK նախաձեռնության 5 գործընկերներից մեկը։
EPNK-ը Եվրոպայի քաղաքացիական հասարակության նախաձեռնություն է, որը Հարավային Կովկասում տեղի գործընկեր կազմակերպությունների հետ իրականացնելով խաղաղաշինական տարատեսակ գործունեություն՝ նպատակ է հետապնդում դրականորեն ազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա։
Այս ծրագրի շրջանակներում Հեղինեն ծրագրի այլ երիտասարդ ակտիվիստների հետ միասին մասնակցել է մի շարք թրեյնինգների, որոնք վարում էին CMI մասնագետները՝ տեղի թրեյներների հետ միասին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև մասնակիցներին օգնել, որպեսզի խաղաղությանն ուղղված մինի-նախագծեր իրականացնեն իրենց հասարակություններում։
04/02/2014