Հասանելի է “Ղազախստան. հաջողության գաղտնիքներ” գրքի էլեկտրոնային տարբերակը

Մենք արդեն նշել ենք, որ “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ կողմից Հայաստանում Ղազախստանի դեսպանատան աջակցությամբ իրականացրած “Ղազախստան. հաջողության գաղտնիքներ” ծրագրի շրջանակներում լույս է տեսել “Ղազախստան. հաջողության գաղտնիքներ” գիրքը, որի պատրաստմանն իր օժանդակությունն է ցուցաբերել նաև “Արմեդիա” ՏՎԳ- հեղինակային խումբը:

Այժմ արդեն հասանելի է նաև գրքի էլեկտրոնային տարբերակը, որտեղ կարելի է գտնել այն, ինչով հպարտանում և ինչ կարող է աշխարհին ցույց տալ այս զարմանահրաշ երկիրը: Գիրքը պատմում է կյանքի տարբեր ոլորտներում, ինչպիսիք են քաղաքաշինությունը, գիտությունը, կրթությունը, սպորտը, հանդուրժողականության քաղաքականությունը և այլն, Ղազախստանի գրանցած հաջողությունների մասին: Գրքում տեղ են գտել հայ-ղազախստանյան համագործակցության մասին բացառիկ նյութեր, հարցազրույցներ՝ իրականացրած “Արմեդիա” ՏՎԳ հեղինակային խմբի կողմից Աստանայում 2013 թվականին:

“Ղազախստան. հաջողության գաղտնիքներ” գիրքը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար: Այն հրատարակվել է երկու լեզուներով` հայերեն և ռուսերեն, որոնց էլեկտրոնային տարբերակները տեղ են գտել մեր կայքի “Էլ. Գրքեր” և “Հրատարակություններ” բաժիններում և www.armedia.am կայքում:

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ