ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը(ՌԴ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ)) և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կապրշիկը փետրվարի 4-5-ն ուղևորվել են Բաքու և Երևան:

Բաքվում համանախագահները հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Երևանում հանդիպել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Երկու մայրաքաղաքներում էլ նրանք անց են կացրել խորհրդակցություններ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ:

Նախագահների հետ համանախագահները քննարկել են Փարիզում ԱԳ նախարարների վերջին հանդիպման արդյունքները և շեշտել ԼՂ հակամարտության բանակցությունների բովանդակության մեջ հետագա առաջընթացի անհրաժեշտությունը: Նրանք ընդգծել են բանակցություններն ամենաբարձր մակարդակով շարունակելու անհրաժեշտությունն, ինչպես և համաձայնեցվել էր Վիեննայում:

Քննարկումների ընթացում համանախագահները վերահաստատել են իրենց խոր մտահոգությունը Շփման գծում և սահմանին վերջին սրացումների կապակցությամբ, և կոչ են արել կողմերին զսպվածություն ցուցաբերել իրենց գործողություններում և հռետորաբանության մեջ: Կողմերը հայտնել են իրենց մտադրությունն ուժեղացնել հրադադարի պահպանումը և խուսափել լարվածության հետագա աճից, մասնավորապես Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերի լույսի ներքո:

Համանախագահները կշարունակեն կողմերի հետ քննարկումները մոտակա շաբաթների ընթացքում՝ նախապատրաստելու բարձր մակարդակի հանդիպումները:

06.02.2014