Այս շաբաթ Եվրոպայում․․․


Ստորև ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին։

Փետրվարի 10-ին տեղի կունենա ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստը:, որի ընթացքում քննարկվելու է իրավիճակը Մերձավոր Արևելքում, ամփոփվելու են Սիրիայի հարցով Ժնև-2 համաժողովի արդյունքները։ Նախատեսվում է նաև Արևելյան գործընկերության զարգացումների վերաբերյալ քննարկում, չի բացառվում փաստաթղթի ընդունում։ Նիստը նախագահելու է ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը։

Փետրվարի 11-ին կայանալու է ԵՄ Ընդհանուր հարցերի խորհրդի նիստ։

Փետրվարի 10-ին Բրյուսելում տեղի կունենա ԵՄ-Թուրքիա նախարարների հանդիպում, որի համանախագահը կլինի ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը։ Հանդիպմանը մասնակցելու է նաև ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն։

Փետրվարի 10-ին Բրյուսելում տեղի կունենա Մոլդովայի բարեկամների խմբի հանդիպում, որին կմասնակցի նաև Շտեֆան Ֆյուլեն։

Փետրվարի 12-13-ը Շտեֆան Ֆյուլեն կայցելի Կիև։

Փետրվարի 13-14-ին Վիեննայում տեղի կունենա ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը։ Ողջույնի խոսքով հանդես կգա ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ռանկո Կրիվոկապիցը և Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Բարբարա Պրամմերը։ Քննարկումները տեղի կունենան երեք կոմիտեներով, այնուհետև կացնկացվի երկու հատուկ քննարկում «Ներկայիս իրավիճակն Ուկրաինայում» և «Էքստրեմիզմի, ռադիկալիզմի և քսենոֆոբիայի աճը․ մարտահրավերներ ԵԱՀԿ տարածաշրջանի համար» թեմաներով։

Աղբյուրը՝ «Արմեդիա» ՏՎԳ