“Միասին” երգի անգլերեն տարբերակի խոսքերի մրցույթի ամփոփում

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ն “Հումանիտար հետազոտությունների հանրություն”, “Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ” հասարակական կազմակերպությունների հետ համագոդրծակցությամբ և ԱՄՆ կառավարության աջակցությամբ 2013-2014 թթ. իրականացնում է “Միասին 2″ խաղաղաշինական ծրագիրը, որի հիմնական նպատակն է երիտասարդների ներգրավումը խաղաղաստեղծ գործընթացում:

“Միասին 2″ ծրագրի շրջանակներում ամիսներ առաջ հայտարարվել էր ծրագրի առաջին փուլում երեք կողմերի միասնական ստեղծագործական խմբի համատեղ ջանքերով ստեղծված “Միասին” երգի անգլերեն տարբերակի խոսքերի մրցույթ, որի ընթացքում երաժշտության հանդեպ ոչ անտարբեր երիտասարդներ Հայաստանից, Ղարաբաղից և Ադրբեջանից ներկայացրել են իրենց տարբերակները:

Անգլերեն խոսքերն այնուհետև տեղադրվել են ծրագրի ֆեյսբուքյան էջում (Project “Together”)՝ չնշելով հեղինակների անունները և բնակության վայրը և 2014 թ. հունվարի սկզբին մեկնարկել է քվեարկությունը:

Արդեն իսկ ամփոփվել են քվեարկության արդյունքները, և հաղթող են ճանաչվել առավելագույն ձայներ հավաքած խոսքերը, որը սիրով ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը.

Tell me what the strongest thing is

That saves the world from wars

Makes us happy, gives us smiles

And gives belief and hope,

What is stronger than the weapon,

And brings more joy to us?

Let the music help us,

Light the peace with our hearts.

Let the people sing together “peace”

“sul” and “mir” – “havet khaghagh yerkir”

And there we sure we’ll save the world

And we’ll try to get on planet

Peaceful sky for all the children

And our world will never have black wars.

Give your hand to me

And I will give you mine

Look into my eyes for

I’m searching you with mine.

Let all offends disappear,

Let the wounds all recover.

We will build new bridges

For all the broken hearts.

‘Together’’s our motto, sing with us.

Let it be a friendly family, listen to us.

We are building nice, new future

You and me.

And filling our earth with kindness, sing with me.

Կրկին չխախտելով ընդունված սկզբունքը` նշված չէ հաղթող խոսքերի հեղինակի անունը և նրա բնակավայրը:

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին Ադրբեջանից, Ղարաբաղից և Հայաստանից, բոլոր քվեարկողներին, բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել խաղաղության կառուցման գործընթացում:

Նշենք, որ մրցույթի արդյունքում հաղթող խոսքերի հեղինակը կխրախուսվի և ապրիլին կազմակերպիչների կողմից կհրավիրվի՝ ստանալու խորհրդանշական մրցանակ:

Հարգանքներով՝

“Միասին 2″ ծրագրի կազմակերպչական թիմ