ԱՅՍ ՇԱԲԱԹ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ…

Ստորև ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին։

Փետրվարի 18-ից 20-ը Վիեննայում կացնկացվի Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը։

Փետրվարի 19-ին Փարիզում տեղի կունենա կլոր սեղան-քննարկում Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի, Ֆրանսիայի նախագահ Ֆանսուա Օլանդի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մասնակցությամբ։ Ըստ ԶԼՄ-ների, օրակարգում է լինելու նաև ԱՄՆ-ին շրջանցող եվրոպական հաղորդակցության ցանցի ստեղծումը, որը հնարավորություն կտա կասեցնել էլեկտրոնային հաղորդագրությունների և տվյալների հասանելությունն ԱՄՆ-ի համար։

Բացի այդ, այս շաբաթ Եվրոպայում օրակարգային են տնտեսական հարցերը։ Փետրվարի 17-ին տեղի կունենա եվրոյի գոտու երկրների Ֆինանսների նախարարների հանդիպումը, որին հաջորդ օրերին կհաջորդեն Տնտեսական և ֆինանսական հարցերի խորհրդի և Մրցակցության խորհրդի նիստերը։

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ

17.02.2013