Հայտերի ընդունում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար

Քաղաքացիական հասարակություն: Երկխոսություն հանուն առաջընթացի

 Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) առաջնորդները հրավիրվում են դիմելու կարողությունների զարգացման նոր ծրագրի, որը ֆինանսավորվում է ԵՄ միջոցներով գործող Հարևանության Քաղաքացիական Հասարակության Ծառայության (Neighbourhood Civil Society Facility) միջոցով և իրականացվում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ կողմից:

Եթե Դուք

  • աշխատում եք Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպության համար՝ փորձելով նպաստել Ձեր տեղական համայնքում քաղաքականության զարգացմանը և իրականացմանը,
  • ցանկանում եք բարելավել Ձեր կազմակերպության կարողությունները, որպեսզի այն իր խոսքն ունենա խնդիրների քննարկման հարցում ազգային մակարդակով,
  • ցանկանում եք, որպեսզի Ձեր համայնքի այն անդամների ձայները, որոնց Դուք ներկայացնում եք, լսելի դառնան որոշում ընդունողների շրջանում և վերջիններս ավելի հաճախ հաշվի առնեն դրանք,

այս ծրագիրը լավ հնարավորություն է Ձեզ համար նոր հմտություններ և գիտելիքներ ձեռք բերելու, նոր գործընկերներ ու համախոհներ գտնելու և հանրային/պետական մարմինների, ԵՄ պատվիրակությունների ու ԵՄ փորձագետների հետ քննարկումների ակտիվորեն մասնակցելու համար:

Թրեյնինգային ծրագիրը կազմված է լինելու 3 մոդուլներից՝ բաղկացած ընդհանուր 6 թրեյնինգներից.

Մոդուլ 1. Ուժեղացնել ընտրված ՔՀԿ-ների տեխնիկական/կազմակերպչական կողմերը.

  • ռազմավարական պլանավորում,
  • ռեսուրսների կառավարում,
  • ֆինանսական միջոցների որոնում (fundraising), նախագծերի կազմում,
  • նախագծերի մշակում և կառավարում,
  • փոփոխության կառավարում,
  • կամավորների ղեկավարում

 Մոդուլ 2. Զարգացնել տեխնիկական և կազմակերպչական հմտությունները քաղաքականության երկխոսության մեջ արդյունավետ մասնակցության ոլորտում.

  • քաղաքականության (policy) վերլուծություն,
  • բանակցություն,
  • քաղաքացիական իրավունքի հիմունքներ
  • շահերի պաշտպանություն (advocacy) և լոբբինգ,
  • ցանցային համագործակցության և կոալիցիայի ստեղծում,
  • հասարակայնության հետ կապեր և (քարոզ)արշավներ ՔՀԿ-ների համար ,
  • ճանաչիր քո լսարանը. քանակական և որակական հետազոտություն,
  • քաղաքականության իրականացման մոնիթորինգ, ազգային բյուջետային գործընթաց:

 Մոդուլ 3. Ուժեղացնել դաշինքների և ցանցի ստեղծումը

 Կարողությունների զարգացման ծրագիրը կիրականացվի 2014 թվականի մարտից մինչ 2015 թվական:

Մասնակիցները նաև ակտիվորեն ներգրավված կլինեն ԵՄ պատվիրակությունների և պետական մարմինների հետ կոնսուլտացիաներում/քննարկումներում, ինչը կիրականացվի

- տարածաշրջանային փորձագետների հանդիպումների և փորձագիտական ոլորտի քննարկումների (ներառյալ ԵՄ կողմից ֆինանսավորվող ամենահաջողված ծրագրերի այցելությունների) միջոցով,

- քաղաքականության քննարկվող խնդրի շուրջ միասնական դիրքորոշում մշակելու համար երկրում գործող քաղաքացիական հասարակության առաջատար կազմակերպությունների, պետական պաշտոնյաների և ԵՄ փորձագետների հետ ցանցի ստեղծման միջոցով,

- ազգային մակարդակում բազմա-դերակատարային երկխոսություններին մասնակցության միջոցով:

Հաջողությամբ ավարտողներին վկայական կտրվի:

 Ընտրության չափանիշները

Մենք փնտրում ենք քաղաքացիական հասարակության ոլորտի առավել շահագրգռված առաջնորդների, ովքեր քաղաքացիական հասարակության սեկտորում նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ ունեն և կարող են պարտավորվել մասնակցել ծրագրի բոլոր գործողություններում :

Անգլերենի իմացությունը պարտադիր չէ, բայց կարող է համարվել առավելություն:

Մեծ նախապատվություն կտրվի ՔՀԿ այն ներկայացուցիչներին, ովքեր ակտիվ են հետևյալ ոլորտներում.

a)Խորհրդատվական քաղաքականության իրականացում (consultative policy making), մասնակցային և հաշվետվողականության մեխանիզմներ,

b)Հասարական զարգացման ուժեղացում,

c)ներառական և կայուն աճի խթանում:

Նախապատվությունը կտրվի շրջանների (այսինքն՝ մայրաքաղաքից դուրս և, կիրառելիության դեպքում, մեծ քաղաքներից) և ազգային մակարդակում քաղաքականության երկխոսությամ մեջ դեռևս չներգրավված ՔՀԿ ներկայացուցիչներին:

Հայտերի ներկայացման գործընթացը

Մենք ակնկալում ենք ստանալ Ձեր լրացրած դիմում-հայտերը մինչ 2014թ. փետրվարի 26-ը: Դիմում հայտը կարող եք ներբեռնել հայտարարության վերին հատվածից և լրացնել անգլերեն տարբերակով: Խնդրում ենք հայտերն ուղարկել info@europeanintegration.am էլ. հասցեով: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ գրասենյակ (010) 588911 հեռախոսահամարով:

—–

Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից: Այն իրականացվում է Կոնսորցիումի կողմից, որի կազմում են Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը (Գերմանիա). “Թրանստեք” խորհրդատվական ընկերությունը (Բելգիա), “Բելառուսի Ժողովրդավարամետ ՀԿ-ների ասամբլեան (Լիտվա), “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ (Հայաստան), Արդբեջանի երիտասարդների եվրա-ատլանտյան կազմակերպությունը (Ադրբեջան), Միջազգային կրթական “ԱԿՏ” ՀԿ (Բելառուս), Կոնֆլիկտների և բանակցությունների միջազգային կենտրոնը (Վրաստան), “Վիիտորուլ” զարգացման և հասարակական նախաձեռնությունների ինստիտուտը (Մոլդովա), Հասարակական գործունեության աջակցության նախաձեռնության կենտրոնը (Ուկրաինա):