«ԵՄ-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԱԿՈՒՄԲ.ԵՄ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՆՁՆԵՑ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԸ

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան չորեքշաբթի` փետրվարի 26-ին ԵՄ կենտրոնում հանձնեց «ԵՄ-ը Հայաստանում» ակումբի մասնակիցների հավաստագրերը: Այս մասին հաղորդում է Հայաստանում  ԵՄ կենտրոնը:

Դեսպան Հրիսթեայի խոսքերով, դասընթացը հաջողությամբ ավարտած բոլոր մասնակիցները կդառնան «ԵՄ-ը Հայաստանում» ակումբի շրջանավարտ: «Մենք ունենք ակումբի առաջին շրջանավարտների խումբ, որին ներկայացվել են Եվրոպական միության ու Հայաստանում ԵՄ գործունեության տարբեր ասպեկտները», ասաց դեսպանը: Նա ավելացրեց. «Հույս ունենք, որ «ԵՄ-ը Հայաստանում» ակումբը հարթակ կդառնա ԵՄ-Հայաստան հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ քննարկումների համար»:

«ԵՄ-ը Հայաստանում» ակումբը հիմնվել է ազդեցիկ և բանիմաց շրջանավարտների ցանց ստեղծելու նպատակով: Ակումբի գործունեությունը ներառում էգրավիչ դասընթացն ու օգտակար ցանցային միջոցառումները ավագ պաշտոնյաների և հայաստանյան հասարակության ճանաչված ներկայացուցիչների համար: Դասընթացների նպատակը ԵՄ-Հայաստան հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ վստահելի տեղեկատվության տարածումն է:

Մասնակիցներն էին Հայաստանի կառավարության պաշտոնյաներ, խորհրդարանի անդամներ, առաջատար լրագրողներ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ակադեմիական, գործարար և կրոնական շրջանակների, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ուսանողներ:

ԵՄ Կենտրոնը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը` Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի հիմնական բաղկացուցիչն է, որի նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը Հայաստանում ԵՄ զարգացման համագործակցության մասին և նպաստել Եվրոպական միության մասին կրթությանը: Կենտրոնի կայքէջը Հայաստանի հետ ԵՄ-ի համագործակցության հիմնական հարթակն է։ Ծրագրի տևողությունը երկու տարի է, այն իրականացվում է «GOPA-Cartermill S.A»-ի կողմից՝ «ALTAIR Asesores» և «Ֆայնբերգ» ընկերությունների հետ համատեղ։

03.03.2014

Աղբյուրը՝ ԵՄ Կենտրոն