Այս շաբաթ Եվրոպայում․․․

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ տեղեկատվական գործընկեր “Արմեդիա” ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում  այաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին։

Մարտի 3-ին Բրյուսելում տեղի կունենա ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստ Ուկրաինայի հարցով:, որը կավարտվի մամուլի ասուլիսով։ Մարտի 3-ից 4-ը ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը կայցելի Կիև, այնուհետև Հռոմում մարտի 5-ին կամ 6-ին հանդիպում կունենա ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Երկուշաբթի՝ մարտի 3-ին, Կիև կմեկնի նաև ԵԽ Գլխավոր քարտուղարի կողմից նշանակված հատուկ խորհրդատու Ջերոեն Շոքենբրոքը, ով Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահի խնդրանքով փորձագիտական աջակցություն կտրամադրի նոր օրենսդրության, սահմանադրության և ընտրական բարեփոխումների մշակման հարցում։

Մարտի 3-ին հրավիրվել է Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների նախարարների տեղակալների արտակարգ նիստ Ուկրաինայի իրավիճակի առնչությամբ։

Մարտի 3-ին ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտոֆան Ֆյուլեն կայցելի Վրաստան։

Մարտի 6-7-ին տեղի կունենա ԵԺԿ(Եվրոպական ժողովրդական կուսակցության) 22-րդ Դուբլինի կոնգրեսը, որի ընթացքում ընտրվելու է ԵԺԿ թեկնածուն Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնի համար։

Աղբյուրը՝ «Արմեդիա» ՏՎԳ