Այս շաբաթ Եվրոպայում․․․

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ տեղեկատվական գործընկեր “Արմեդիա” ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում  այաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին։

Մարտի 10-ից 13-ը տեղի է ունենալու Եվրախորհրդարանի հերթական պլենար նստաշրջանը, որի ընթացքում մի շարք հարցերի թվում քննարկվելու է Թուրքիայի 2013թ․ առաջընթացի զեկույցը, իրավիճակն Ուկրաինայում, մասնավորապես ինչպես նշված է օրակարգում՝ Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։ Մարտի 12-ին քվեարկության են դրվելու Արևելյան գործընկերության երկրների հետ ԵՄ գերակայությունները, ինչպես նաև Ադրբեջանի հետ ստորագրված վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերը։

Մարտի 11-ին ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտոֆան Ֆյուլեն Ստրասբուրգում հանդիպում է ունենալու Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ։

Եվրահանձնաժողովում նախապատրաստական աշխատանքներ են տարվելու մարտի 17-ին կայանալիք ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստի համար, որի ընթացքում նախատեսվում է քննարկել նա իրավիճակն Ուկրաինայում և Արևելյան գործընկերությանը վերաբերող այլ հարցեր։

Աղբյուրը՝ “Արմեդիա”