Մարտակերտ-Նաֆթալան Skype կոնֆերանս

Ինչպես տեղյակ եք, “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ն “Հումանիտար հետազոտությունների հանրություն”, “Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ” հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ և ԱՄՆ կառավարության աջակցությամբ իրականացնում է “Միասին 2” խաղաղասիրական ծրագիրը:

Նշված ծրագրի շրջանակներում ս.թ. մարտի 9-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, երիտասարդ մասնագետների մասնակցությամբ տեղի է ունեցել Մարտակերտ-Նաֆթալան Skype-կոնֆերանս` կազմակերպված “Հումանիտար հետազոտությունների հանրություն” և “Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ” ՀԿ-ների կողմից, որի ընթացքում քննարկվել են հակամարտության տրանսֆորմացման, հանդուրժողականության մթնոլորտի ձևավորման, ինչպես նաև սահմանի երկու կողմերում երիտասարդությանը հուզող խնդիրներ:

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ