“Սևծովյան ավազանի հյուսիսարևմտյան հատվածի շրջակա միջավայրի վերլուծության նորարարական գործիքներ (Black Sea E-Eye)” ծրագիր

“Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպությունն էապես կարևորում է շրջակա միջավայրի խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերում իր ներդրումն ունենալու հնարավորությունը: Այս նպատակով “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ն՝ որպես հայաստանյան գործընկեր-կազմակերպություն, միացել էր “Սևծովյան ավազանի հյուսիսարևմտյան հատվածի շրջակա միջավայրի վերլուծության նորարարական գործիքներ (Black Sea E-Eye)” ծրագրին, որը ֆինանսավորվում էր Եվրոպական Միության կողմից “Սևծովյան ավազան 2007-2013թթ.” համատեղ գործառնական ծրագրի շրջանակներում:

Ծրագրի նկարագրությունը

“Սևծովյան ավազանի հյուսիսարևմտյան հատվածի շրջակա միջավայրի վերլուծության նորարարական գործիքներ (Black Sea E-Eye)” ծրագիրն իրականացվել է սևծովյան ավազանի չորս երկրների՝ Ռումինիայի, Մոլդովայի, Ուկրաինայի և Հայաստանի կողմից:

Ծրագրի ընդհանուր նպատակն էր երկարատև բնապահպանական քաղաքականությունների զարգացմանն աջակցություն ցուցաբերելը՝ գործի դնելով հետազոտության նորարար նախաձեռնություններ, որոնք ուղղված են սևծովյան ավազանի հյուսիսարևմտյան հատվածի մակերեսի ջրային համակարգերի ֆիզիկական-քիմիական և բիոլոգիական պարամետրերի վերլուծությանը, մշտադիտարկմանը և հետազոտությանը:

Ծրագրի հիմնական դիմորդն էր Ստորին Դանուբի շրջանի Գալացի համալսարանը (Dunărea de Jos University din Galati) Ռումինիայից:

Ծրագրի գործընկերներն էին՝

• Հետազոտությունների և զարգացման Դանուբ Դելտա ազգային ինստիտուտը (DDNITL-RO) Ռումինիայից

• “Ստորին Դանուբ եվրաշրջանի” միջսահմանային համագործակցության ասոցիացիան Ռումինիայից

• “Ստորին Դանուբ” եվրաշրջանի կայուն զարգացման և եվրաինտեգրման գործակալությունը Ուկրաինայից

• Միջսահմանային համագործակցության և եվրաինտեգրման գործակալությունը (ACBCEI-MD) Մոլդովայից

• “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպությունը Հայաստանից:

Ծրագրի համակից գործընկերներն են՝

• Կահուլի շրջակա միջավայրի հարցերով գործակալությունը (EAC-MD) Մոլդովայից

• Բնապահպանության հարցերով պետական վարչությունը (SDEP) Ուկրաինայից

Ծրագրի նպատակներն էին՝

1. բնապահպանական ուղղվածություն ունեցող կառույցների միջև միջսահմանային կայուն համագործակցության զարգացում՝ հետազոտական նորարար այնպիսի նախաձեռնությունների իրականացման միջոցով, որոնք հիմնված են սևծովյան ավազանի հյուսիսարևմտյան հատվածի մակերեսի ջրային համակարգերն ուսումնասիրելու ժամանակակից գործիքների վրա,

2. սևծովյան ավազանի հյուսիսարևմտյան հատվածի մակերեսի ջրային համակարգերում աղտոտող նյութեր հայտնաբերելու նպատակով ժամանակակից մեթոդների օգտագործման տարածում բնապահպանական հարցերով տեխնիկական մասնագետների և այլ անձնակազմերի վերապատրաստման միջոցով,

3. շրջակա միջավայրի մասին տվյալների (պատմական և ներկա) հայտնաբերման նպատակով առանցքային որոշում կայացնողների կողմից արդյունավետ և երկարատև քաղաքականության իրականացման խթանում ծրագրային (software) լուծումների/գործիքների զարգացման և գործարկման միջոցով:

Ծրագրի շրջանակներում համագործակցություն է իրականացվել մասնակից երկրներից բնապահպանական քաղաքականության փորձագետների, բնապահպանական հարցերով առանցքային որոշում կայացնողների և բնապահպանական հարցերով տեխնիկական մասնագետների հետ:

Ծրագրից ակնկալվող արդյունքներն էին՝

1. բնապահպանական խնդիրներին ուղղված հետազոտական նախաձեռնությունների համար ժամանակակից մոտեցման ստեղծում (4 հետազոտական նախաձեռնություններում կիրառվող1 մեթոդոլոգիա),

2. գործընկերների և բնապահպանական քաղաքականություն մշակողների միջև միջսահմանային համագործակցության բարելավում,

3. շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելելու վերաբերյալ տեղեկատվության տարածում քաղաքացիների շրջանում. աղտոտման բացասական և երկարատև ազդեցության վերաբերյալ հանրային տեղեկացվածության բարձրացում:

4. այնպիսի ցուցիչների մշակում, որոնք բնապահպանական հարցերով փորձագետները կկարողանան կիրառել իրականացված հետազոտական նախաձեռնությունների արդյունքները ներկայացնելիս:

5. զեկույցների մշակում, որոնք որոշիչ տեղեկատվություն են առաջարկում, որն աջակցում է քաղաքականություն մշակողներին որոշումների կայացման գործընթացում:

6. թրեյնինգների և սեմինարների միջոցով հմտությունների կատարելագործում. գիտնականների միջև համագործակցության, կարծիքների և տեսակետների փոխանակման զարգացում:

Նշենք, որ Հայաստանի մակերևութային ջրերի (Դեբեդ, Ախուրյան, Հրազդան, Արփա, Որոտան գետեր և Սևանա լիճ) ֆիզիկա-քիմիական պարամետրերը տրամադրվել են ՀՀ բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնի կողմից:

Ծրագրի լուսանկարները