
“Ոչ-պետական դերակատարների կարողությունների ուժեղացում՝ ԵՀՔԳ արևելյան տարածաշրջանում բարեփոխումների խթանման և հանրային հաշվետվողականության բարձրացման նպատակով (Քաղաքացիական հասարակություն: Երկխոսություն հանուն առաջընթացի)” ծրագիր
Կարևորելով քաղաքացիական հասարակության կայացումն ու դերն այսօրվա Հայաստանում, ինչպես նաև համարելով քաղաքացիական հասարակության զարգացումն իր գործունեության գերակա ուղղություն՝ “Եվրոպական ինտեգրացիան” ՀԿ-ն միացել է ԵՄ կողմից ֆինանսավորվող ”Ոչ-պետական դերակատարների կարողությունների ուժեղացում՝ ԵՀՔԳ արևելյան տարածաշրջանում բարեփոխումների խթանման և հանրային հաշվետվողականության բարձրացման նպատակով (Քաղաքացիական հասարակություն: Երկխոսություն հանուն առաջընթացի)” ծրագրին:
Ծրագրի նկարագրությունը
“Ոչ-պետական դերակատարների կարողությունների ուժեղացում՝ ԵՀՔԳ արևելյան տարածաշրջանում բարեփոխումների խթանման և հանրային հաշվետվողականության բարձրացման նպատակով (Քաղաքացիական հասարակություն: Երկխոսություն հանուն առաջընթացի)” ծրագիրն իրականացվել է ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) անդամ բոլոր 6 երկրներում՝ նպատակ ունենալով հզորացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներուժն ու կարողությունները, ինչպես նաև աջակցել նրանց ընդգրկմանը քաղաքականության երկխոսության (policy dialogue) մեջ:
Ծրագիրն իրականացվել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ղեկավարվող կոնսորցիումի կողմից՝ կազմված հետևյալ կազմակերպություններից.
- “Ժողովրդավարամետ ՀԿ-ների ասամբլեա (Assembly of Pro-Democratic NGOs, Լիտվա)
- “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ (NGO “European Integration”, Հայաստան)
- Ադրբեջանի երիտասարդների եվրա-ատլանտյան կազմակերպություն (Azerbaijani Youth Euro-Atlantic Organisation, Ադրբեջան),
- “ԱԿՏ” ՀԿ (ACT, Բելառուս),
- Կոնֆլիկտների և բանակցությունների միջազգային կենտրոն (ICCN, Վրաստան),
- “Վիիտորուլ” զարգացման և հասարակական նախաձեռնությունների ինստիտուտ ( IDIS, Մոլդովա)
- Հասարակական գործունեության աջակցության նախաձեռնության կենտրոն (Initiative Centre to Support Social Action, Ուկրաինա)
Ծրագիրը կազմված է 5 բաղադրիչից.
1.Քաղաքացիական հասարակության քարտեզագրում (Mapping) բոլոր ԱլԳ երկրներում
Այս բաղադրիչի շրջանակում Հայաստանում իրականացվել է էմպիրիկ հետազոտություն՝ ներառելով քանակական և որակական բաղադրիչներ, այդ թվում 150 ՔՀԿ-ների հետ հարցում և 12 ֆոկուս-խմբային քննարկումներ՝ տեղական ու միջազգային ՔՀԿ-ների, պետական մարմինների ներկայացուցիչների ու ՔՀԿ ոլորտի փորձագետների մասնակցությամբ:
Էմպիրիկ հետազոտության արդյունքների հիման վրա իրականացվել է “ՔՀԿ-ների ներգրավումը քաղաքականության մշակման և իրականացման մոնիթորինգի գործում. կարիքներ և կարողություններ” վերլուծություն-ուսումնասիրությունը` ուղղված բացահայտելու և վերլուծելու քաղաքացիական հասարակության դերակատարների կարիքներն ու կարողությունները քաղաքականության երկխոսության մասնակցության գործում, ինչպես նաև այն ուղիները, որոնցով այս դերակատարները կարող են ներդրում ունենալ առանձին ոլորտների քաղաքականության երկխոսության մեջ:
2.Կարողությունների զարգացում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար
Այս բաղադրիչը ներառում է
- դասական թրեյնինգներ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար,
- թրեյներների թրեյնինգներ (ToT) քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մի շարք ցանցերի և պլատֆորմների համար,
- առցանց դասընթաց (e-learning courses) քաղաքացիական հասարակության բոլոր հետաքրքրված կազմակերպությունների համար:
Կարողությունների զարգացման թրեյնինգների լուսանկարներ - 2014,2015
Կարողությունների զարգացման թրեյնինգների լուսանկարներ – 2016
Թրեյներների թրեյնինգի լուսանկարներ
3.ԵՄ ծրագրերի հայտերի և կառավարման հետ կապված աջակցություն
Այս բաղադրիչով նախատեսված էր դրամաշնորհներ դիմորդ կազմակերպություններին աջակցություն ցուցաբերել ԵՄ դրամաշնորհներին դիմելու հարցերում, կազմակերպել տեղեկատվական սեսիաներ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար, աջակցել և խթանել ԱլԳ երկրների ՔՀԿ-ների միջև համատեղ նախաձեռնությունները և կապերի հաստատումը:
Տեղեկատվական սեսիայի լուսանկարներ
ԵՄ ծրագրերի մենեջմենթի վերաբերյալ թրեյնինգի լուսանկարներ
4. Հանդիպումներ և խորհրդատվություններ տարբեր շահագրգիռ կողմերի միջև
Այս կոմպոնենտի շրջանակում իրականացվել են հանդիպումներ և խորհրդատվություններ տարբեր շահագրգիռ կողմերի միջև: Հանդիպումներին մասնակիցների շրջանակն ընդգրկում է քաղաքացիական հասարակության դերակատարներ, իշխանությունների և Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ: Այս բաղադրիչը նպատակ է հետապնդում ԵՄ և գործընկեր երկրների միջև ոլորտային քաղաքականության երկխոսության մեջ սահմանել քաղաքացիական հասարակության դերակատարների մասնակցության միջոցները և ձևերը, ինչպես նաև համապատասխան երկկողմ ու տարածաշրջանային նախագծեր իրականացնել:
Հարևանության Արևելյան Քաղաքացիական Հասարակության Ծառայության (CSF) ցանցային միջոցառում, լուսանկարներ
Խորհրդատվություններ տարբեր շահագրգիռ կողմերի միջև, լուսանկարներ
Այս կոմպոնոնետի շրջանակում կազմակերպվել է նաև կլոր սեղան-քննարկումների շարք, որոնք անցկացվել են off-the-record ձևաչափով, իսկ քննարկման արդյունքներով պատրաստվել են policy paper-ներ քննարկված թեմայով և ուղարկվել են ինչպես բոլոր մասնակիցներին, այնպես էլ թեմային ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեցող բոլոր պետական, ոչ պետական մարմիններին:
Քաղաքական ամփոփագրեր
- Քաղաքական ամփոփագիր “Սեփական շահերը ներկայացնելիս ԵՄ-ն պետք է լինի առավել իրատես, Հայաստանը՝ հստակ”
- Քաղաքական ամփոփագիր “ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները Ռիգայի գագաթաժողովի համատեքստում”
- Քաղաքական ամփոփագիր “ԵՄ հետ հարաբերությունների զարգացման գործում ՀՀ-ն պետք է նախաձեռնող լինի”
- Քաղաքական ամփոփագիր “Եվրոպական հարևանության քաղաքականության update, հնարավորություններն ԱլԳ ձևաչափի՝ մասնավորապես Հայաստանի համար”
- Քաղաքական ամփոփագիր “ԱլԳ 4-րդ գագաթաժողովից դեպի 5-րդը”
Սույն նյութի բովանդակության միակ պատասխանատուն “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպությունն է, և այն ոչ մի կերպ չի կարող արտացոլել Եվրոպական միության տեսակետը։