ԴԵՍՊԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԸ ՀԱՆՁՆԵՑ ԵՂԻՍԱԲԵԹ II-ԻՆ

Բուքինգեմյան պալատում Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերը հանձնեց Նորին Մեծություն Էլիզաբեթ II թագուհուն, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից։ Հանդիսավոր արարողությանը ներկա էին Դիվանագիտական կորպուսի մարշալ Ալիստեր Հարիսոնը և ՄԹ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Սայմոն Ֆրեյզերը։

Հավատարմագրերի հանձնումից հետո Արմեն Սարգսյանը բարեկամական առանձնազրույց ունեցավ Նորին Մեծության հետ։

13.03.2014