“Եվրամիության- Ուկրաինա Ասոցացման համաձայնագիրն ամբողջական և անբաժանելի միջազգային-իրավական փաստաթուղթ է”

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ուկրաինայի ազգային պլատֆորմը մարտի 14-ին հանդես է եկել հայտարարությամբ: Այս մասին հայտնում է Արևելյան գործընկերության տեղեկագրի կայքը: Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստից փոքր հատված: Ամբողջական հայտարարությունը հասանելի է այստեղ:

“Մենք՝ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Ուկրաինայի ազգային պլատֆորմի անդամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներս, նկատի առնելով «Եվրամիություն-Ուկրաինա Ասոցացման համաձայնագիրը (ԱՀ) քաղաքական և տնտեսական բաղադրիչների բաժանելու» և «ԱՀ քաղաքական մասն» առանձին վավերացնելու մասին առաջարկությունը, ինչը մենք տեխնիկապես անհնարին ենք համարում, ստիպված ենք հանդես գալ հետևյալ հայտարարությամբ։

ԱլԳ ՔՀՖ Ուկրաինայի ազգային պլատֆորմը ողջունում է Եվրամիության և Ուկրաինայի կառավարության պատրաստակամությունը՝ մոտակա ժամանակում Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու մասին։

Մենք Ասոցացման համաձայնագիրը դիտարկում ենք որպես համընդգրկուն, ամբողջական և անբաժանելի փաստաթուղթ, որը ոչ միայն ապահովում է Եվրամիության և Ուկրաինայի քաղաքական մերձեցումը, այլ նաև երաշխավորում է Ուկրաինայի զարգացման համար կենսականորեն անհրաժեշտ բարեփոխումների իրականացումը։ Մենք ողջունում ենք ԱՀ-ով սահմանված՝ Ուկրաինային միակողմանիորեն և անհապաղ առևտրային արտոնություններ տրամադրելու մասին Եվրամիության որոշումը։ Մենք աջակցում ենք Ուկրաինայում առկա տնտեսական դժվարությունները հաղթահարելու և տնտեսական և առևտրային որոշ դրույթների՝ ուժի մեջ մտնելն առայժմ հետաձգելու վերաբերյալ կողմերի մտադրություններին։ Միևնույն ժամանակ, մենք կողմնակից ենք մնում այն ձևաչափին, ըստ որի Համաձայնագիրը հանդիսանում է ամբողջական և անբաժանելի միջազգային-իրավական փաստաթուղթ”։

Աղբյուրը՝ ԱլԳ Տեղեկագիր