
ՄԵՐԿԵԼ. “ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿ” ԱՅԼԵՎՍ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում “Մեծ ութնյակ”-ն այլևս գոյություն չունի:
Մերկելի խոսքերով, առաջիկա օրերին Եվրամիությունը և “Մեծ ութնյակը” կհայտարարեն Ղրիմի միանալու պատճառով Ռուսաստանի հետ հարաբերություններում հստակ փոփոխությունների մասին: Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցներ կկիրառվեն:
20.03.2014
Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ