Համագործակցության նոր համաձայնագիր Հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի միջև

Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպայի խորհուրդը ստորագրել են “Մտադրությունների մասին հայրարարություն”՝ սկիզբ դնելով համագործակցության նոր շրջանակաների ԵՄ Ընդլայնման և Հարևանության տարածաշրջաններում 2014-2020 թվականների համար:

Համաձայնագիրը թույլ կտա երկու կազմակերպություններին աշխատել միասին ավելի արդյունավետ՝ խթանելու մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը Ընդլայնման և Հարևանության տարածաշրջաններում՝ հիմնվելով Եվրոպայի խորհրդի պարտադիր ուժ ունեցող միջազգային կոնվենցիաների, վերահսկող մարմինների և աջակցման ծրագրերի վրա:

Հայտարարությունը ստորագրվել է ապրիլի 2-ին Բրյուսելում ԵՄ Ընդլայնման քաղաքականության ու Հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի միջև:

“Ես վստահ եմ, որ այս երկու կազմակերպությունների միջև համագործակցությունը ավելի կխորանա՝ ի օգուտ ԵՄ Ընդլայման և Հարևանության տարածաշրջանների մեր գործընկեր երկրների”, – նշել է Շտեֆան Ֆյուլեն:

“Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական միությունը տարբեր կազմակերպությունն են, բայց մենք կիսում ենք միևնույն արժեքները: Այսօրվա պայմանագիրը հետագայում էլ ավելի կամրացնի գոյություն ունեցող համագործակցությունը՝ էականեն աջակցելով ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և օրենքի գերակայության ծրագրերին երկրներում, որոնք ներառված են կարևորագույն բարեփոխումներում”, – ասել է Թորբյորն Յագլանդը:

Աղբյուրը՝ ԵՄ Հարևանության տեղեկատվական կենտրոն