ԵՄ-ԱՄՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՄՐԱՊՆԴԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Ուկրաինայի դեպքերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության հետ կապված անհանգստություն են ծնել եւ այն ամրապնդելու անհրաժաշտությունն ապացուցել:

 Խորհուրդը զորակցություն է հայտնել գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու Ուկրաինայի ջանքերին, նաեւ բարձր է գնահատել ԵՄ-ի ջանքերը՝ արտաքին էներգետիկական կախվածության հարցը լուծելու գործում:

 Խորհուրդը կրկին հաստատել է Հարավային գազային միջանցքի կարեւորությունը եւ կոչ է արել խողովակատար կառուցել, որով հնարավոր կդառնան մեծածավալ մատակարարումները:

Աղբյուր՝ news.am