Այս շաբաթ Եվրոպայում…

Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին։

Ապրիլի 14-ին Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի նախագահությամբ տեղի կունենա ԵՄ Արտաքին գործերի խորհրդի նիստ։ Օրակարգում են Սիրիայի և Ուկրաինայի հարցերը։ Այս հարցերով պատրաստվում են ընդունել բանաձևեր։

Ուկրաինայի հարցը կքննարկվի նաև ապրիլի 15-ին կայանալիք ԵՄ Պաշտպանության խորհրդի նիստի ժամանակ։ ԵՌասմուսենըՄ անդամ երկրների պաշտպանության նախարարների քննարկմանը մասնակցելու է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ ։

Ապրիլի 16-ին ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հանդիպում կունենա Եվրոպայի Խորհրդի նախագահ Անն Բրասերի և Մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Միցնյեկի հետ։

Ապրիլի 17-ին Ժնևում սպասվում են ԵՄ, ԱՄՆ, Ուկրաինա, ՌԴ քառակողմ բանակցություններն՝ ուղղված ուկրաինական ճգնաժամի հաղթահարմանը։

Աննա Կարապետյան