ՄԱՀԱՑԵԼ Է ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍԸ

Մեքսիկայում 87 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ կոլումբացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը:  Ապրիլի 9-ին Մարկեսը դուրս էր գրվել Մեխիկոյի հիվանդանոցից, որտեղ նա ավելի քան մեկ շաբաթ անցկացրել էր թոքերի բորբոքման պատճառով:

Գաբրիել Գարսիա Մարկեսը գրականության բնագավառում Նոբելյան մրցանակ էր ստացել 1982թ . “Հարյուր տարվա մենություն” գրքի համար: Ընկերների և երկրպագուների կողմից հայտնի “Գաբո” անվանումով, Մարկեսը Լատինական Ամերիկայի ամենահայտնի և սիրված գրողներից է, նրա գրքերը վաճառվել են տասնակ միլիոններով:

Նրա համաշխարհային ճանաչում ունեցող գրքերի շարքում են նաև “Պատրիարքի աշունը”, “Սերը ժանտախտի ժամանակ”, “Գեներալը իր լաբիրինթոսում” և այլն:

18.04.2014

Աղբյուրը՝ Reuters.com