
ԱՌԱՋԻՆ ՏԵՍԱԶԱՆԳԸ՝ 50 ՏԱՐԻ ԱՌԱՋ
Bell Telephone ընկերության արտադրած Mod 1 Picturephone սարքի օգնությամբ 1964թ. ապրիլի 20-ին իրականացվել է առաջին տեսազանգը, հայտնում է comments.ua-ն։
Այս իրադարձությունը տեղի է ունեցել Նյու Յորքի Flushing Meadows զբոսայգում Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ, որտեղ այցելուներին հնարավորություն է տրվել խոսել հազարավոր կմ-եր հեռավորության վրա Դիսնեյլենդում գտնվող մարդու հետ։
Հետաքրքրական է, որ մարդիկ պարզապես չեն խոսել հեռախոսով, այլ նստել են երկարավուն սարքի առաջ, որը ցուցադրել է սևուսպիտակ պատկեր։ Մի քանի ամիս անց՝ նույն թվականի հունիսին, AT&T կապի օպերատորը սկսել է տվյալ սարքի կոմերցիոն շահագործումը։
Տեսազանգի ծառայությունն այն ժամանակ բավականին թանկ է եղել՝ 3 րոպեի համար 16 դոլար։ Չնայած միլիոնավոր ներդրումներին՝ Bell Telephone ընկերությունն այդպես էլ չի կարողացել եկամուտ ստանալ։
22.04.2014
Աղբյուրը՝ tert.am