Կյանքը շարունակվում է…

Ապրիլի 24-ը 1915 թվականի ողբերգության տուրքի օր է: Սակայն այդ օրը նաև մեծ խթան է. կյանքի, մարդկային արժեքների, արդարության ու ազատության համար պայքարի խթան:

Երբեք չէի հավանում, երբ հայ ժողովուրդին զոհի կարգավիճակում էին ներկայացնում: Չեի ուզում հավատալ, որ ազգը, որ բազում հերոսներ ունի, կանգնած էր ոչնչացման եզրին: Չեի ուզում հավատալ, որ մեր հետ կարողացան նման կերպ վարվել…

Բայց պատմությունը չես փոխի: Այն, ինչպես մեր բոլոր հաղթանակների և պարտությունների պատմությունը, նույնպես ուսանելի է: Բայց կա ուրախանալու բան ևս. մեր պատմությունը ոչ միայն ողբերգություն է տեսել: 20 դարը հայ ժողովրդին պարգևել է նաև նոր հերոսներ:

Ապրիլի 24-ին, ինչպես և տարվա մյուս օրերին, հայ մայրերը զավակներ են ունենում: Դա ևս նշան է: Կյանքը շարունակվում է, ամեն ինչից վեր: Ուրեմն, հույս կա մարդկանց ընկալման մեջ փոխություն կատարելու առ այն, որ ապրիլի 24-ին աշխարհ եկած նոր հայերը կստիպեն, որպեսզի այդ աշխարհը նորովի և այլ կերպ նայի իրենց ծնված օրվա խորհրդին…

Կարինե Օհանյան