ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՅՆ ԿԵՍՆ Է ԼԱՎ ՀԱՄԱՐՈՒՄ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Եվրոպացիների կեսից ավելին (53 %) գտնում են, որ իրենց աշխատանքային պայմանները լավն են, համաձայն “Եվրաբարոմետր” կազմակերպության հետազոտության, որին մասնակցել են ԵՄ 28 անդամ պետությունների բնակիչները:

Միևնույն ժամանակ, 60%-ը նշել է, որ իրենց աշխատանքային պայմանները վերջին 5 տարիների ընթացքում վատացել են: 27 %-ն ասել է, որ պայմանները նույնն են մնացել, իսկ 12%-ը՝ կա փոփոխություն դեպի լավը:

Այնուամենայնիվ, հարցվածների 77%-ը կարծում են, որ “բավարարված” են իրենց ներկա աշխատանքային պայմաններով, չնայած դրանք վատացել են վերջին տարիներին:

Դանիայում հարցվածների 87%-ը գոհ է իր աշխատանքային պայմաններից, Ավստրիայում և Բելգիայում՝ 90%-ը, Ֆինլանդիայում՝ 89%-ը, իսկ Հունաստանում՝ 38 %-ը:

28.04.2014