ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ. ՀՀ-Ն ԿԱՐՈՂ Է ԵՄ ՀԵՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԿՆՔԵԼ

 Հայաստանը դեռ կարող է Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը կնքել նույնիսկ ապրիլի 29-ին Մաքսային միություն մուտք գործելուց հետո: Այս մասին հայտարարել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ռայներ Մորելը՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ Հայաստանի և ԵՄ միջև փաստաթուղթն ամենայն հավանականությամբ այլ անուն կունենա, քանի որ “Ասոցացման համաձայնագիրն” համագործակցության այլ շրջանակների է վերաբերում, հայտնում են հայկական ԶԼՄ-ները:

Դեսպանի խոսքով՝ սա պարզապես անվանում է, կարևորը տեքստի բովանադակությունն է, և ինչի վրա պետք է աշխատել: “Ինչո՞ւ ոչ: Սա մեր ցանկությունն է գերմանական կողմից և կարծում եմ, նաև եվրոպական կողմից: Մենք կստորագրենք որոշակի փաստաթուղթ, սակայն պետք է տեսնենք, թե ինչպիսին կլինի այդ փաստաթուղթը”, – նշել է Ռայներ Մորելը:Նրա տեսակետից Հայաստանի և Ուկրաինայի միջև տարբերությունն այն է, որ Ուկրաինան արդեն վավերացրել է ԵՄ հետ Ասոցացման և խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնությունը:

29.04.2014