Եվրոպայի օրվա տոնակատարությունը Հայաստանում

1985 թ.-ին Եվրամիությունը Միլանի գագաթաժողովում որոշում ընդունեց մայիսի 9-ը նշել որպես “Եվրոպայի օր”: “Եվրոպայի օրը” դրոշի, հիմնի և միասնական տարադրամի հետ միասին դարձել է խաղաղության, միասնության և համընդհանուր եվրոպական արժեքների խորհրդանիշը:

 Այս տարի Եվրոպայի օրվա տոնակատարությունը Հայաստանում մայիսի 17-24-ն է: Նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Ողջ շաբաթ միջոցառումներ կանցկացվեն  Երևանում և Գյումրիում: Նորությունների համար hետևեք պաշտոնական կայքէջին` eucentre.am/europeday: Եվրոպայի օրն Հայաստանում նշվում է 2010թ.-ից և դարձել է հիանալի ամենամյա միջոցառում, որ ներկայացնում է եվրոպական մշակութային բազմազանությունն ու ԵՄ-Հայաստան համագործակցությունը: Հավելյալ տեղեկություններ


Աղբյուր՝ eucentre.am