ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՆ ՈՐՈՇԵԼ Է ՀԵՏԵՎԵԼ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՕՐԻՆԱԿԻՆ

Պորտուգալիան որոշել է հետևել Իռլանդիայի օրինակին և դուրս գալ միջազգային ֆինանսական օգնության ծրագրից: ԱՄՀ-ի, ԵՄ-ի և Եվրոպայի կենտրոնական բանկի կողմից տրամադրված 78 միլիարդ եվրո ծավալով ծրագրի ժամկետը լրանում է մայիսի 17-ին: Դրանից հետո Լիսաբոնը մտադիր է գործել ինքնուրույն, առանց արտաքին աջակցության: Այս մասին, ինչպես հայտնում է Euronews-ը, հանդիսավոր կերպով իր համաքաղաքացիներին տեղեկացրել է աջակենտրոնական պորտուգալական կառավարության վարչապետ Պեդրու Պասուշ Կոելյոն:

Կոելյոյի խոսքերով, երկիրը բավական ռեսուրսներ ունի ինքնուրույն գործելու համար:

05.05.2014