BARCLAYS ԲԱՆԿԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է 14 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱԿՑԻ ԿՐՃԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Բրիտանական Barclays բանկը հաստատել է ողջ աշխարհում 14 հազար աշխատակից կրճատելու իր մտադրությունը, հայտնում է BBC-ն: Ավելի վաղ բանկը հայտարարել էր, որ ընկերության նոր ռազմավարությունն առաջարկում է 12 հազար աշխատակից կրճատել:

Կրճատումների նպատակներից մեկը հանդիսանում է մինչև 2015 թվականը ծախսերի կրճատումը 1,7 միլիարդ ֆունտ սթերլինգով (2,9 միլիարդ դոլար):

Նախատեսվող կրճատումների 70%-ը կիրականացվի Մեծ Բրիտանիայում: Կրճատումները նախ և առաջ կանդրադառնան ներդրումային ծրագրերով զբաղվով ստորաբաժանումներին:

08.05.2014