Մեր պատմության բեկումնային օրը…

1941թ.-ի հունիսի 22-ին սկիզբ առած Հայրենական մեծ պատերազմն ըդդեմ ֆաշիստական Գերմանիայի իր հաղթական ավարտին հասել հենց մայիսի 9-ին, 1945 թվականին: Հիտլերյան Գերմանիայի դեմ պայքարում իր արժանի ներդրումն է ունեցել նաև հայ ժողովուրդը: Ինչպես խորհրդային մարշալ Ժուկովն է նշել. “Հայ մարտիկները` զինվորից մինչև մարշալ, իրենց ծածկել են քաջարի ռազմիկների անթառամ փառքով”:

Ֆաշիզմի դեմ հաղթանակած աշխարհը, մասնավորապես, Եվրոպան, սկսեց առավել կարևորել պատերազմի բազում զոհերի արյան գնով ձեռք բերված խաղաղությունը… Այսօր ողջ Եվրոպան տոնում է Եվրոպայի օրը: 63 տարի առաջ այս օրը Ռոբերտ Շումանը ներկայացրեց միացյալ և խաղաղ համագործակցության վրա հիմնված Եվրոպա ստեղծելու իր հռչակագիրը:

Մայիսի 9-ը նորովի արժեվորվեց որպես հաղթանակի օր մեզ համար Ղարաբաղյան պատերազմում ձեռք բերված բեկումնային հաղթանակով: Շուշիի բերդի վերադարձվեց իր լիիրավ ժողովրդին, որն, ի դեմս այդ հաղթական քայլի, թույլ չտվեց ոչնչացնել իր ազատությունը և տեր կանգնեց հայրենի հողում խաղաղ ապրելու իր իրավունքին…

Մեր պատմության մեջ բեկումնային այս օրվա կապակցությամբ”Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ ողջ թիմի անունից ցանկանում եմ շնորհավորել թե Մեծ հայրենական, թե Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներին, ազատամարտիկներին, նրանց ու զոհված ազատամարտիկների հարազատներին և ամբողջ հայ ժողովրդին` որ ծնունդ է տվել և շարունակում է մեր հայրենիքին պարգևել քաջարի հերոսներ:

Հիրավի, մայիսի 9-ն իր մեջ ամփոփում է մեր հաղթական ոգու խորհուրդը…

Հեղինե Նազարյան