Ֆրանսուա Օլանդ. “Մենք պետք է գտնենք Հայաստանի՝ ԵՄ հետ ասոցացվելու մոդել”

“Մենք պետք է Հայաստանի՝ ԵՄ հետ ասոցացվելու այնպիսի մոդել գտնենք, որը չի հակասի Մաքսային Միությունում Հայաստանի անդամակցությանը”, – հայտարարել է պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահը՝ նախօրեին ելույթ ունենալով հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովի բացմանը:

“Մենք չենք ստիպում Հայաստանին իր շահերին հակասող ընտրություն անել: Այս մասին ես խոսել եմ Սերժ Սարգսյանի հետ Ֆրանսիա կատարած իր այցի ժամանակ”, – ասել է Ֆրանսուա Օլանդը՝ ընդգծելով, որ Հայաստանի համար ահնրաժեշտ է ասոցացման այնպիսի մոդել գտնել, որը չի հակասի Մաքսային Միությունում Հայաստանի անդամակցությանը:

13.05.2014