Վրաստանը կստորագրի Ասոցացման համաձայնագիրը հունիսի 27-ին

Վրաստանը կստորագրի Ասոցացման համաձայնագիրը Եվրոպական միության հետ հունիսի 27-ին, հայտնում է 1tv.ge-ն: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Եվրոպայի խորհրդի ղեկավար Հերման Վան Ռոմպոյի հետ հանդիպումից հետո։

“Մեզ համար մեծ պատիվ է Ձեր այցը։ Այն հաստատում է, որ ԵՄ-ն աջակցում է Վրաստանին եվրաինտեգրման գործընթացում։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ստացել ենք հաստատումն այն բանի, որ Վրաստանն Ասոցացման համաձայնագիրը կստորագրի հունիսի 27-ին”,-ասել է Ղարիբաշվիլին։

 Հիշեցնենք, որ համաձայնագիրը նախաստորագրվել էր նոյեմբերի վերջին, Վիլնյուսում։

14.04.2014