ԵՄ-Ն ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԻՆ

Եվրոպական միությունը սպասում է Հայաստանի արձագանքին` հասկանալու, թե ինչպես կարելի է զարգացնել հարաբերությունները Ասոցացման համաձայնագրի ձախողումից հետո: Այս մասին “Ազատություն” ռադիոկայանին ասել է Եվրամիության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Փիթեր Սթանոն:

“Մենք սպասում են մեր հայ գործընկերներին, որոնք պետք է ներկայացնեն բոլոր անհրաժեշտ բաղադրիչները, որպեսզի մենք կարողանանք անցնել հաջորդ փուլ և քննարկել հարաբերությունների նոր իրավական հիմքերը”, – ասել է Սթանոն “Ազատություն” ռադիոկայանի Բրյուսելի թղթակից Ռիկարդ Յոզվիակի հետ զրույցում:

16.05.2014