Այս շաբաթ Եվրոպայում…

Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին։

 Մայիսի 21-ին Բրյուսել են այցելելու Վրաստանի կառավարության անդամները։ Այցի շրջանակներում նրանք հանդիպում կունենան ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի և ԵՄ առևտրի հարցերով հանձնակատար Կառլ դե Գուխտի հետ։

Մայիսի 22-25-ին տեղի կունենան Եվրախորհրդարանի ընտրությունները։ Ընտրվելու են թվով 751 պատգամավորներ՝ ԵՄ անդամ 28 երկրներից “դեգրեսիվ համամասնության” սկզբունքով (յուրաքանչյուր երկրի պատգամավորների թիվը որոշվում է ըստ բնակչության թվաքանակի)։ Ընտրությունների արդյունքները կհրապարակվեն մայիսի 25-ի երեկոյան։

Մայիսի 25-ին Ուկրաինայում անց են կացվելու նախագահական ընտրություններ։

19.05.2014