ԵՄ հետ Վրաստանի Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը ուժի մեջ կմտնի աշնանը

Ինչպես լրագրողներին հայտնել է Վրաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Բորիս Յարոշևիչը, մոտենում է այն օրը, երբ ՎրասԵտանը և ԵՄ-ն կստորագրեն Ասոցացման համաձայնագիրը:

“Դա նշանակում է, որ համաձայնագրի այն մասը, որը վերաբերում է առևտրին, ամենայն հավանականությամբ, ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ից կամ նոյեմբերի 1-ից և Վրաստանը պետք է դրան պատրաստ լինի: Բնականաբար, վայրկենական արդյունքներ չեն լինի, սակայն ես արդեն տեսնում եմ մեծ հետաքրքրվածություն պոտենցիալ ներդրողների կողմից, ովքեր ցանկանում են օգուտ ստանալ խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրից”:

Իր հերթին Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Միխայիլ Ջանելիձեն հստակեցրել է, որ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի, երբ այն վավերացվի Վրաստանի խորհրդարանի և Եվրահանձնաժողովի (Եվրախորհրդարանի համաձայնությամբ) կողմից, ինչը, ըստ նախնական ծրագրի, տեղի կունենա աշնանը: Համաձայնագրի ընձեռած հնարավորություններին

անդրադարձել է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ով հայտարարել է, թե հեռու չէ այն ժամանակը, երբ վրացական արտադրանքն ազատ կմատակարարվի եվրոպական շուկա, իսկ “Արտադրված է Վրաստանում” գրառումը կդառնա ավելի ծանրակշիռ: “Վրաստանում արտադրված ապրանքների մեծ մասը ԵՄ շուկայում կհայտնվեն առանց մաքսավճարների և քվոտաների, ինչը մեծ խթան կհանդիսանա, որպեսզի մեր արտադրողները զարգացնեն արտադրությունը, հատկապես առաջնահերթույթուն ստացած ոլորտներում և արտադրեն առավել որակյալ արտադրանք”,-նշել է Ղարիբաշվիլին:

Ներկայումս որոշակի տնտեսական դժվարություններ ապրող Վրաստանի համար եվրոպական շուկա ազատ մուտքի հնարավորությունը զգալի լավատեսական հեռանկարներ է խոստանում, սակայն՝ երկարաժամկետ կտրվածքում: Առկա է մեծ մտավախություն, որ Վրաստանում այս համաձայնագրի հետ կապված սպասելիքները խիստ չափազանցված են, և հունիսից հետո սպասվում է մեծ հիասթափություն: Բացի չափազանցված սպասելիքներից, լուրջ մտահոգություն կա՝ տարբեր ոլորտների վրա համաձայնագրի հնարավոր բացասական ազդեցության հետ կապված, ինչը լուրջ փորձություն կարող է դառնալ վրացական տնտեսության կենսունակության համար:

Մինասյան Նարեկ